Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արցախում հանդիպել են Բակո Սահակյանն ու Գագիկ Ծառուկյանը

Արցախում հանդիպել են Բակո Սահակյանն ու Գագիկ Ծառուկյանը
16.12.2017 | 23:04

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրա հետ Արցախ ժամանած Եվրոպայի պահպանողականների և բարեփոխականների դաշինքի ներկայացուցիչների հետ:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպա-Արցախ կապերին, երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Եվրոպայի քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումը Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկն է:

Դիտվել է՝ 8184

Մեկնաբանություններ